Միրիջանյանին, որը պատերազմի ընթացքում և հետո մեծ օգնություն է ուղարկել, դատում են 301.1 հոդվածով. Ռուբեն Մելիքյան

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։
Այսօր Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են «դատական վիճաբանությունները»։
Հետաքրքիր է լինելու, նիստն էլ դռնբաց է»: