Եռամսյա հավաքի երկու մասնակից է զոհվում. Դատարկվում է Բերձորն ու Աղավնոն. օկուպացված Հայաստանի մեկ շաբաթը. Վրթանեսյան

Եռամսյա հավաքի երկու մասնակից է զոհվում. Դատարկվում է Բերձորն ու Աղավնոն. օկուպացված Հայաստանի մեկ շաբաթը. Վրթանեսյան

Ռազմնական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Ընդամենը մեկ շաբաթում.

  • Արցախի պաշտպանության բանակում ծառայող ՀՀ-ից ժամկետային զինծառայողների անսպասելի և ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նույնիսկ ծառայության ժամկետը չլրացած;
  • դուրսբերման հաջորդ իսկ օրն ադրբեջանական հարձակումներ Արցախի վրա մի քանի ուղղությամբ, ունենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, ամենայն հավանականությամբ մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում;
  • զանգվածային ոստիկանական ռեյդեր Երևանում և ՀՀ որոշ բնակավայրերում, ավտոմեքենաների խուզարկություններ;
  • նույն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են ավելի վաղ մեր տարածքում հայտնաբերված ու գերեվարած ադրբեջանցի զինվորականի, ինչը հանրությունից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում Ադրբեջանի բանտերում;
  • հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը, որ հանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող հուսալի ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;
  • օգոստոսի մեկից մեկնարկած եռամսյա հավաքների 2 մասնակից է զոհվում («եռամսյա ՊԱՏԺԻՉ հավաքներ» եմ դրանց ասում);
  • Ապարանում իշխանամետ հանցախմբի իրագործած զանգվածային գնդակահարության (5 վիրավոր, 2 զոհ) վիրավորներից մեկն է մահանում, այսինքն այդ միջադեպով արդեն 3 զոհ ունենք։ Հիշեցնեմ, որ այդ գործով ընդամենը 1 հոգի է մեղադրվում։ Սուպերմեն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զենքից։

Սա օկուպացված Հայաստանի մեկ շաբաթն է։

Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է։

Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով»։