Երևան, 29.Մայիսի.2020, 00:00
Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը. Մնացական Սաֆարյանի հարցազրույցը

Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին:

- Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները 27 տարվա պատմություն ունեն։ Ինչպիսի՞ մակարդակի վրա են դրանք այժմ գտնվում, և ի՞նչ հեռանկարներ կան դրանց զարգացման համար։

-Իրավացի եք, միջպետական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են Հայաստանի անկախությունից հետո՝ 1991թ.-ից ի վեր , սակայն ինչպես գիտեք հայ-չինական առնչությունները շատ ավելի երկար պատմություն ունեն: Չնայած մեր պատմության այս իրադարձությունները դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, կան աղբյուրներ, փաստեր և գիտական աշխատություններ Մետաքսի Մեծ ճանապարհի ժամանակաշրջանում տեղի ունեցած առևտրական և մշակութային կապերի և փոխանակումների վերաբերյալ:

1992թ. ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հարաճուն զարգացում են ստացել, գնալով ընդլայնվել և խորացել՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Հայ-չինական հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխվստահության, իրավահավասարության և փոխադարձ շահեկանության վրա, դրանց բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկան: Վերջին շրջանում, ընթացիկ տարվա ապրիլին կայացել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Չեն Յուեյուեի այցը Հայաստան, հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ՉԺՀ արտաքին գերատեսչությունների միջև, ծրագրվում է հայ-չինական համատեղ առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ից 16-ը լինելու է Պեկինում։ Ինչպիսի՞ն է վարչապետի այցի օրակարգը, ինչ հանդիպումներ են սպասվում այցի ընթացքում և երկու երկրների միջև համագործակցության հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվելու։

-Վարչապետի ՉԺՀ այցի ծրագրում են մասնակցությունը «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովին», հանդիպում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպում և աշխատանքային ճաշ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ, մի շարք այլ միջոցառումներ: Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն է: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը այցի նախօրեին՝ հանդիպումները լավ հնարավորություն են նոր խթան հաղորդելու հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և նախանշելու դրանց երկարաժամկետ զարգացման հեռանկարները: Բնականաբար, կքննարկվեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր, որոնք կազմում են երկկողմ համագործակցության օրակարգը:

- Ինչո՞վ կարող է նշանակալի լինել Հայաստանի համար «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովը», ինչպիսի՞ գործնական արդյունքներ են ակնկալվում համաժողովից։

-Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովի նախաձեռնության մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է 2015թ.-ին: Այն նպատակն ունի շփումների և փոխանակումների հարթակ տրամադրել երիտասարդության, տեղական համայնքների և մամուլի ներկայացուցիչների համար, ինչպես նաև ստեղծել համագործակցության ցանց գիտահետազոտական հաստատությունների միջև՝ դրանով հարստացնելով մշակութային կյանքը և խթանելով տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը:

Խորհրդաժողովի թեմատիկան կազմում են փոխանակումներն ու փոխճանաչողությունը Ասիական քաղաքակրթությունների միջև, ինչպես նաև համատեղ ապագայի համայնք հասկացողությունը: Ի դեպ, սա առաջին նման խորհրդաժողովն է և Հայաստանի մասնակցությունը նաև խորհրդանշական տարր է պարունակում: Բացի խորհրդաժողովի բացման արարողությունից, որին ելույթ կունենա ՀՀ վարչապետը, կանցկացվեն առանձին թեմաների նվիրված զուգահեռ նիստեր, մշակութային փառատոն, Ասիական քաղաքակրթության շաբաթ և այլ միջոցառումներ:

- «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է երկու տարի անց։ Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Հայաստանը դրան մասնակցելու ու իր մոտեցումները ներկայացնելու համար։

-2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև ստորագրվել է Հուշագիր հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման վերաբերյալ»: «Գոտի և Ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին և «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ ֆորումին այս տարի ապրիլին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Այցի ընթացքում ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանծիեի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր և ստորագրվել է «ՀՀ բնապահպանության նախարարության և ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Ինչ վերաբերվում է ձեռնարկվելիք քայլերին, ապա հարկ է հայ-չինական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ մանրամասն ուսումնասիրել կոնկրետ ուղղություններով ՀՀ և ՉԺՀ միջև համագործակցության հնարավորությունները և ապահովել դրանց իրականացումը, օրինակ՝ թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, մշակույթի և այլ ուղղություններով համագործակցության օրակարգ;

- Հայաստանի և Չինաստանի միջև ներմուծման և արտահանման ծավալները վերջին տարիների ընթացքում աճ են գրանցում։ Այս տենդենցի պահպանման համար ի՞նչ նախադրյալներ կան։ Հայաստանի հետ տնտեսական ոլորտի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունի Չինաստանը։

-ՀՀ և ՉԺՀ միջև միջպետական հարաբերություներն ունեն բազմաթիվ պրակտիկ համագործակցության բնագավառներ, որոնց հետևողական զարգացմամբ կողմերը ջանում են զարգացնել և խորացնել փոխադարձ շահավետ գործակցությունը, կապերը գործարար համայնքների միջև: Վերջին մի քանի տարիներին ՀՀ և ՉԺՀ միջև առևտրաշրջանառության ծավալները կայուն կերպով հատում են կես միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը, ընդ որում՝ Չինաստանը ՀՀ երկրորդ առևտրական գործընկերն է ապրանքաշրջանառության ծավալներով: Սակայն, հարկ է հավելյալ ջանքեր գործադրել Չինաստան արտահանվող հայկական արտադրանքի տեսականին ընդլայնելու, բարձրորակ ապրանքների մուտքը չինական շուկա ապահովելու ուղղությամբ: Դրան առաջնահերթ կարող է նպաստել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին: Այսպես՝ Հայաստանը մասնակցում է այս տարվա ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում անցկացվող Պեկին-2019 միջազգային այգեգործական ցուցահանդեսին, որի շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվում է մեր երկրի բուսաբուծական փորձը և գյուղատնտեսական արտադրանքը, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի Շանհայի ներկրման երկրորդ միջազգային ցուցահանդեսին: Առաջընթաց կա հայկական ալկոհոլային խմիչքների չինական շուկա արտահանման ուղղությամբ, աշխատանքներ են տարվում հայկական մեղրի արտահանման համար համապատասխան իրավական դաշտն ապահովելու համար:

Տնտեսական բնագավառի համատեղ ծրագրերն ու անելիքները հարկ է առաջին հերթին դիտարկել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում, որով նախատեսվում է համատեղ գործողությունների լայն շրջանակ ենթակառուցվածքային շինարարության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, ազատ տնտեսական գոտիներում համատեղ արտադրությունների հիմնման, արևային և այլ վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում: Իհարկե, դրանով հայ-չինական տնտեսական համագործակցությունը չի սահամանափակվում: Առաջիկայում կուսումնասիրվեն ԵԱՏՄ և ՉԺՀ միջև ստորագրված առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները:

Անդրադառնալով ներդրումային ոլորտին, հարկ է նշել, որ չինական կապիտալի մասնակցությամբ ներդրումները Հայաստանում դեռևս մեծ ծավալների չեն հասել, սակայն, վերջին շրջանում նկատվել է Հայաստանի նկատմամբ չինական ընկերությունների հետաքրքրության աճ: Այս հետաքրքրությունը դրսևորվում է ինչպես մեր գերատեսչությունների հետ աշխատանքների ուղղությամբ, այնպես էլ՝ մասնավոր, ուղիղ գործակցության ձևով: Սրանց շարքում կարելի է նշել, օրինակ, չինական «Նյու Յիդա» ընկերության կողմից Հայաստանում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու ծրագիրը։

Շատ է խոսվել, որ Չինաստանի հետ աշխատանքը որևէ ոլորտում պահանջում է այս երկրի հետ աշխատելու մասնագիտական կարողություններ՝ լեզվի և մշակույթի իմացություն: Սա, ի դեպ, ճշմարիտ է գրեթե բոլոր բնագավառների և մասնագիտությունների առումով, և կարծում եմ ժամանակն է, որ Չինաստանի հետ համագործակցություն ունեցող մեր կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները անդրադառնան այս խնդրի լուծմանը, ներգրավեն համապատասխան մասնագիտական ներուժը, որն արդեն իսկ առկա է մի շարք բնագավառների ուղղությամբ: Կարելի է նաև մտածել չինական շուկայում աշխատող ընկերությունների և համապատասխան փորձագիտական ներուժի մեկտեղմամբ համապատասխան հարթակ ստեղծելու մասին, քանի որ համապատասխան փորձի փոխանակման այսպիսի ձևաչափը կարող էականորեն նպաստել ինչպես հայկական արտադրանքը չինական շուկա դուրս բերելու նպատակին, այնպես էլ՝ այլ բնագավառներում տարաբնույթ համագործակցությունն ակտիվացնելու գործում:

- Երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում ինչպիսի՞ համագործակցություն կա։ Չինական կողմն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել այս ասպարեզում համագործակցության խթանման համար։

-Հայաստանի և Չինաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությունը իրականացվում է գերատեսչությունների միջև կնքվող երկամյա կամ եռամյա ծրագրերով, որոնց շրջանակներում նախատեսվում է օրինակ մշակութային օրերի անցկացում և այլ միջոցառումներ: Այս տարի նախատեսվում են մի շարք նման մշակութային միջոցառումների անցկացում, որոնց մասին կհայտարարվի:

Միջազգային հնչեղ միջոցառումներին մշակութային համույթների մասնակցությունը նույնպես լավ հնարավորություն է ընձեռում հայ և չին ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացման համար: Օրինակ, Պեկինում Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, այստեղ համատեղ աշխատանքներ են տարվում Հայաստանը չինացիներին ավելի ճանաչելի դարձնելու համար: Այսպես, անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպվել է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսության CCTV-6 և CCTV-7 հեռուստածրագրերի նկարահանող խմբերի այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում հաղորդումներ են նախապատրաստվել Հայաստանի պատմության, մշակույթի, արվեստի և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ: Հաղորդումները 2018թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին շաբաթական մի քանի անգամ ցուցադրվել են ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությամբ և համացանցային հեռարձակմամբ: Քննարկվում է 2019-ի ընթացքում նմանատիպ հաղորդման նախապատրաստումը: Հուսով ենք, սա կավելացնի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Չինաստանում: Ի դեպ 2016թ. ՉԺՀ-ից ՀՀ այցելուների ընդհանուր քանակը 2018թ.-ին կազմել է շուրջ 9000՝ աճելով գրեթե կրկնակի անգամ։ Փոխայցելությունների տեմպերի աճը կնպաստի նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծմանը:

Ալիև կրտսերը հայտարարեց, որ առաջին պլան է մղվում Արցախյան խնդրի ուժային լուծումը, իսկ Նիկոլի իշխանությունը բերանը ջուր առած` նստել է․ Շարմազանով Պետք է լուռ հետևե՞նք, թե ինչպես է Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը՝ Հայաստանի Հանրապետությունը․ Մենուա Հարությունյան Կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի գերակշիռ մասի պատասխանատուն իշխող վարչակարգն ու անձամբ վարչապետ Փաշինյանն են COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի «Հրապարակ». Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես» «Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը Շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է. Անդրանիկ Թևանյան «Վերջնական հանգրվանի ենք եկել». Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը «Ժողովուրդ». ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ. խորհրդականներ են ուզում ունենալ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում «Հրապարակ». «Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է «Ժամանակ». ՃՈ «զոհերը» դժգոհում են. «Հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում» «Հրապարակ». Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում «Հրապարակ». Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Հրապարակ». «Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. նրանցից մեկը Լենա Նազարյանն է Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ հացատան տանիքում ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում․ «Հետք» Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են Գույքահարկի փոփոխությունները հանգեցնելու են սոցիալական և տնտեսական բազում խնդիրների. Հարություն Արզումանյան Արժե՞ վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում. Գարեգին Պետրոսյան Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկել և նետել են Այս պահին ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը․ Shamshyan.com Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Ինչու՞ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար. Կորյուն Գրիգորյան Մենք կարող էինք գրանցել մահվան ելքերի անհամեմատ քիչ քանակ, եթե լուրջ և պատասխանատու մոտեցում լիներ. Նարեկ Մանթաշյան Քաղաքական գործիչները՝ Առաջին հանրապետության մասին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Ստեղծված իրավիճակում կառավարությունը, փոխարենը թեթևացվի հարկային բեռը, ընդհակառակը, ծանրացնում է այն. Կառլեն Խաչատրյան 24 ժամով 12 օբյեկտների գործունեություն է կասեցվել Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան (լուսանկարներ) Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ) Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը, հնարավոր է, ընկել է Թուրքիայում Մի կողմից՝ տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մյուս կողմից` գույքահարկի քառապատիկ բարձրացում. Քրիստինա Նազարյան Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց վարակման 2258 նոր դեպք է գրանցվել Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ կան. Հունան Պողոսյան Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ամեն ուրբաթ հանդես կգան առցանց համերգաշարով Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ անհնար է ստեղծել. գերմանացի ախտաբան Սարդարապատում տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Երևանյան պանդոկներից մեկում հրդեհ է բռնկվել Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Today Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար. Վիտալի Բալասանյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների Վրաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 3 մարդու մոտ Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Անշարժ գույքի գները պայթելու են․ շուկան կփլվի․ Ռուսլան Բաղդասարյան Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու, ինչպես լավ, բարի 90-ականներում․ Արեն Ապիկյան Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում․ Արամ Բաբաջանյանը՝ Նորքի Ինֆեկցիոնում ստացած բուժման մասին․ Hetq.am Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները «Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ