Երևանում լույս է տեսել 1921 թ․ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումների ժողովածուն

«Լուսակն» հրատարակչատան կողմից լույս է ընծայվել 2021 թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումներն ընդգրկող ժողովածուն։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ «Հայաստանը եւ տարածաշրջանը․ 1921 թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու» վերնագրի ներքո տպագրված գիրքը հրատարակության են երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության եւ Արևելագիտության ինստիտուտների գիտական խորհուրդները։
Ժողովածուում ամփոփված են Երևանում 2021 թ․ հոկտեմբերի 19-21-ը կազմակերպված և «Հայաստանը եւ տարածաշրջանը․ դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրի տակ անցկացված միջազգային գիտաժողովի զեկուցումները։