Արցախում ժաղովուրդ է ցեղասպանվում, ՄԱԿ-ին դա չի մտահոգում. Ակցիա ՄԱԿ-ի մոտ (տեսանյութ)

Արցախում ժաղովուրդ է ցեղասպանվում, ՄԱԿ-ին դա չի մտահոգում. Ակցիա ՄԱԿ-ի մոտ (տեսանյութ)



Մեզ ասացին ՄԱԿ-ի շենքում մարդ չկա մեզ ընդունելու, մարդիկ գնացել են արձակուրդ: Ես նրանց ասացի, որ արցախի ժողովուդրը այսօր ռմբակոծության տակ չի կարող գնալ արձակուրդ: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Ես ուզում եմ հայտարարել, որ ՄԱԿ-ի վերաբերմունքը Արցախի և ընդհանրապես մարդկանց իրավունքների հարցերում Արցախի վերաբերյալ խիստ խտրական է, չեն հետաքրքրվում ժողովրդով: Այսինքն, այն որ այնտեղ մի ժաղովուրդ է ցեղասպանվում ՄԱԿ-ին չի մտահոգում, այնինչ դա հենց ՄԱԿ-ի հարցն է»,-ասաց նա:

Այնուհետև տեղահանված հադրութցիները ՄԱԿ-ի մոտ վանկարկեցին «ամոթ,ամոթ»:

Մանրամասն՝ տեսանյութում: