Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին  հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին, գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:  Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Արցախում  վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»։