Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի  քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  վերջինս ոստիկաններին հայտնել է, որ  այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և քաղաքացի Միքայել Մանուկյանի միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին:

Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ. Մանուկյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: