Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը (տեսանյութ)

Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը (տեսանյութ)



Բերձորի (Լաչին) բնակիչները այս պահին փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը եւ րա համար իրենց տալ հստակ պատասխան և երաշխիքներ։

«Մենք ուզում ենք ռուս խաղաղապահների ղեկավարի հետ խոսենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ոստիկաններն էլ չեն թողնում, որպեսզի մենք բողոքի ակցիա անենք, փակենք փողոցը։ Ապրում ենք էստեղ, ո՞ւր գնանք»,– ասել է կանանցից մեկը։

Բնակիչները նաև նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լաչինի Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնեց, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։