Ալիևն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը

Ալիևն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։ Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջեւ երկխոսության շարունակմանը։

Ինչպես նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, Ալիևը հայտարարել է «Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու անհրաժեշտության մասին»։

«Հայաստանը դա դեռ չի ապահովել, ինչը, իր հերթին, պաշտոնական Երևանի կողմից նոյեմբերի 10-ի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում է և հայկական կողմի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ հայկական զինված ուժեր Արցախում այլևս չկան։ Այդ մասին հայտարարել է նաև Հայաստանի վարչապետը՝ կառավարության վերջին նիստում: