Ավետիք Չալաբյանին ևս 3 ամսով կկալանավորեն

Ավետիք Չալաբյանին ևս 3 ամսով կկալանավորեն

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։

 

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից 10-օրյա ժամկետում։

 

Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։

 

Նշենք, որ Չալաբյանը մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։