«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետեւել, որ չվնասի կերակրելուն»․ Սիրուշոն՝ հղիությունից հետո վերականգնվելու մասին (լուսանկար)

«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետեւել, որ չվնասի կերակրելուն»․ Սիրուշոն՝ հղիությունից հետո վերականգնվելու մասին (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային հմայիչ կերպարում է։

 

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը հետաքրքիր նախշերով լողազգեստով է, որը համադրել է սպիտակ վերնաշապիկիհետ։ Նա ձեռքերով հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու աքսեսուարները։

 

 «Shady’s back! Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան))

 

Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից)) Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: ))

 

Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու», - հրապարակմանը կից գրել է Սիրուշոն: