Մենք բանտից էլ կպայքարենք, բանտում կհաթենք ու բանտում կջախջախենք Նիկոլին. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)

Մենք բանտից էլ կպայքարենք, բանտում կհաթենք ու բանտում կջախջախենք Նիկոլին. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)

Այս ամեն ինչը, ինչ կատարվում է, քաղաքական է, ունի մեկ նպատակ` թիրախավորել ինձ, իմ կուսակցությանը, ինձ բանտում պահելով, ինձ կաշկանդելով, փորձել նաև կաշկանդել ու խոչընդոտել իմ  կուսակցության ու կուսակցական ընկերների աշխատանքը. այս մասին դատարանում հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, ում ապօրինի պահում են կալանքի տակ:

«Ես երկու հայտարարություն ունեմ անելու. մեկը գրավի հետ կապված: Եվս մեկ անգամ ասում եմ, իմ հետ կապված փրկագին, աճուրդ, գրավ ես չեմ պատրաստվում վճարել, դա իմ անձնական որոշումն է, արգելել ու արգելելու եմ  ցանկացած մեկին վճարել էդ գրավը:

Երկրորդ, այն ինչ կատարվում է, քաղաքական պատվեր է, սա քաղաքական պայքար է ու այդ պայքարը մեզ տանում է բանտ, ուրեմն մենք բանտից էլ կպայքարենք, բանտում կհաղթենք ու բանտում  կջախջախենք Նիկոլին», - դատարանից հայտարարեց Վարդանյանը: