Եվրոպայի լիգա․ «Փյունիկի» հնարավոր մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆում

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» արգելքը չհաղթահարելու դեպքում՝ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։