Խոշոր վթար Մխչյանում. բախվել են Ford Syujen-ն ու «ՎԱԶ 21703»-ը․ վիրավորների մեծ մասը մասնակցելիս է եղել հարսանիքի

Խոշոր վթար Մխչյանում. բախվել են Ford Syujen-ն ու «ՎԱԶ 21703»-ը․ վիրավորների մեծ մասը մասնակցելիս է եղել հարսանիքի

Արարատի մարզում, այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։