Խոսրովի արգելոցը Forbes-ի վարկածով Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշքների ցանկում է

Խոսրովի արգելոցը Forbes-ի վարկածով Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշքների ցանկում է

«Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը եւ «Դիլիջան» ազգային պարկը ներառվել են Forbes-ի՝ Կովկասի բնության հրաշքների ցանկում։

 

Ինչպես նշվում է հոդվածում, ողջ Կովկասյան լեռներում բացօթյա արկածների եւ էկոտուրիզմի հնարավորությունների պակաս չկա, որոնցից կարելի է օգտվել այս լեգենդար տարածաշրջան այցելելիս:

 

Հայտնի է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մոտ 1500 հին է Յելոուսթոունից։

 

Հոդվածի հեղինակն ասում է, որ արգելոցը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով։

 

«Գորշ գայլերը, եվրասիական լուսանը եւ շագանակագույն արջերը շրջում են այգում, եւ հաջողակ այցելուները կարող են տեսնել Հայաստանում ապրող պարսկական ընձառյուծներ», - նշվում է հրապարակմանը մեջ։

 

Առանձին հիշատակվում է նաեւ «Դիլիջան» ազգային պարկը, որն իր մեջ ներառում է ընդարձակ անտառներ, տեղական կենդանական աշխարհ եւ դարավոր կառույցներ հենց Հայաստանի սրտում։ Չնայած տարածաշրջանը լի է հայկական տիպիկ կաթնասուններով, թռչուններով եւ երկկենցաղներով, զբոսաշրջության ամենանշանավոր գրավչություններից մեկն այնուամենայնիվ տեղի բնակիչներն են: Դիլիջանում են գտնվում մի շարք պատմական կրոնական շինություններ, այդ թվում՝ Հաղարծին վանքը, ինչպես նաեւ Գոշավանքը՝ 800 տարի առաջ կառուցված հսկայական համալիրը: