«Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը... թռիչք ունեցողին՝ երկինքը»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է սեւ զգեստ, որը համադրել է սպիտակ բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ «Ժամանակը հոսում է... կմնան արվեստ ու մարդկային իրական արժեքները: Անվախ մարդիկ և ուծացումից «վախեցող» ժողովուրդները կմնան: Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը... Թռիչք ունեցողին՝ Երկինքը: Կմնա արվեստը, տեսակն ու արժեքը:
Հ.Գ. #dali - ին իր ասելիքն ասում էր ԱՐՎԵՍՏՈՎ, բայց շատ սուր!!! Իսկ դուք գիտե՞ք Դալի.... զգու՞մ եք... համաձա՞յն եք...», - հրապարակմանը կից գրել է Նազենին։
Օրերս հրապարակված լուսանկարում Նազենին կրում էր կարմիր գույնի երկարափեշ զգեստ, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջական էին դարձնում արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակումը Նազենին չէր մեկնաբանել։