Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սուրճից կտրուկ հրաժարվելը

Սուրճից կտրուկ հրաժարվելը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսին են գլխացավը, հոգնածությունն ու անգամ յուրատեսակ խանգարմունքները։ Որպեսզի նման խնդիրների առաջացման հավանականությունը հասցվի նվազագույնի, նյարդաբան Լեւ Կամիշեւը (Ռուսաստան) խորհուրդ է տալիս աստիճանաբար կրճատել սուրճի օգտագործումը, այլ ոչ թե միանգամից հրաժարվել դրանից։
«Քնկոտություն նույնպես կարող է առաջանալ, դա կապված է այն բանի հետ, որ օրգանիզմը հետ է վարժվում առանց արտաքին նեյրոխթանիչների աշխատանքային վիճակը պահելուց»,- ավելացրել է մասնագետը։
Ինչպես տեղեկացրել է «Говорит Москва»-ն, մասնագետը նաեւ խորհուրդ է տվել սուրճ չխմել ցերեկը ժամը 2-4-ից հետո։
Հիշեցնենք, որ խորհուրդ չի տրվում նաեւ սուրճ խմել այն ժամանակ, երբ ստամոքսը դատարկ է։