Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Անդորրային

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Անդորրային

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցելով Անդորրայի հետ՝ առավելության է հասել 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 4:0 հաշվով պարտության էր մատնել Մադագասկարի թիմին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում  ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: