Բրիտանացին 5 տարի առաջ կերած սենդվիչի պատճառով տառապում է անբուժելի հիվանդությամբ

Բրիտանացին 5 տարի առաջ կերած սենդվիչի պատճառով տառապում է անբուժելի հիվանդությամբ

Բրիտանացին դժգոհել է, որ հինգ տարի առաջ իր կերած սենդվիչը մինչ օրս իր մոտ անբուժելի հիվանդություն է առաջ բերել, գրում է Oddity Central-ը։

Ինչպես պատմել է Թայրոն Պրադեսը, 2017 թվականին նա Բիրմինգհեմի Սուրբ Ծննդյան շուկայում հավի մսով սենդվիչ է կերել։ Ժամեր անց տղամարդու մոտ սկսվել են ստամոքսի ցավեր, փսխում, ինչը նրան հինգ շաբաթով ամել է անկողնուն: Սակայն, ըստ բրիտանացու, սա խնդիրների միայն սկիզբն էր։ Արդեն հինգ տարի է, ինչ Թայրոնը տառապում է նույն ախտանշաններով: Պրադեսը դատի է տվել կրպակի տիրոջը, որտեղից գնել է սենդվիչը։ Նա պահանջում է 243 հազար դոլար փոխհատուցում։