Ի՞նչ մթերքներ են նախընտրում երեխաները

Ի՞նչ մթերքներ են նախընտրում երեխաները

Ամենից հաճախ երեխաները նախընտրում են բնական մթերքներ, քան արհեստական՝ դրանք գնահատելով համի, անվտանգության եւ գրավչության կատեգորիաներով։ Այս մասին ասվում է Developmental Psychology-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։

Էդինբուրգի եւ Յեյլի համալսարանների հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 374 մեծահասակների եւ երեխաների նախընտրությունները։

Մեկ ուսումնասիրության մեջ 6-10 տարեկան 137 երեխայի ցույց են տվել երեք խնձոր։ Նրանց ասել են, որ մեկն աճեցված է ֆերմայում, մյուսը՝ լաբորատորիայում, երրորդը՝ լաբորատորիայի ներսում ծառի վրա։ Փորձին մասնակցել են նաեւ մեծահասկաներ։

Թե մեծահասակները, թե երեխաները նախընտրել են խնձորներ, որոնք աճեցված են եղել ֆերմաներում։ Երեխաները նշել են, որ դրանք թարմ են եւ արեւի լույսի տակ են աճեցվել։ Մեծահասակները նշել են դրանց բնական լինելը։

Երկրորդ ուսումնասիրության մեջ 5-7 տարեկան 85 երեխաներից եւ 64 մեծահասակներից բաղկացած խմբին ցույց են տվել չորս տարբեր տեսակի նարնջի հյութ․ մեկը՝ ֆերմայում քամված, մյուսը՝ առանց այդ մասին տեղեկությունների, երրորդը՝ ենթադրաբար առանց քիմիական նյութերի, եւ չորրորդը նկարագրվել է որպես քիմիական նյութերի հավելում։

Հետազոտողները պարզել են, որ հյութի բնականության մասին տեղեկությունները զգալի ազդեցություն են ունեցել դրա վարկանիշի վրա։ Մասնակիցները ձգտել են ընտրել բնական տարբերակը՝ առանց հավելումների։

Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները հուշում են, որ համոզմունքը, որ բնական սնունդն առողջարար է, կարող է ձեւավորվել արդեն հինգ տարեկանում, իսկ հնարավոր է՝ ավելի վաղ: