Ջրականը դարձրել են թմրանյութերի տարանցիկ ճանապարհ

Ջրականը դարձրել են թմրանյութերի տարանցիկ ճանապարհ

Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի տարածքով Իրանից թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալվել են ութ ադրբեջանցի սահմանապահներ։ Այդ մասին գրում է politik.am-ը՝ հղում կատարելով տելեգրամյան ալիքներին։

Նշվում է, որ հայտնաբերվել է 90 կգ թմրանյութ։ Ավելի վաղ ձերբակալվել էր ևս 4 ադրբեջանցի սահմանապահ՝ դարձյալ օկուպացված Ջրականի տարածքով թմրանյութ տեղափոխելու համար։