Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է սահման՝ Կարսի շրջանում: Այդ մասին հայտնում են  թուրքական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին GazeteKars պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան սկսել է ականազերծել Հայաստանի հետ սահմանին գտնվող տարածքը։  Ըստ թերթի ՝ այդ աշխատանքները Կարս նահանգում շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի: