Նույնիսկ Քիմ Քարդաշյանի կարծիքն են հարցրել. Երևանի քաղաքապետը՝ առավոտյան ժամը 7-ին արթնանալու մասին

Նույնիսկ Քիմ Քարդաշյանի կարծիքն են հարցրել. Երևանի քաղաքապետը՝ առավոտյան ժամը 7-ին արթնանալու մասին

Երևանի քաղաքապետարանի աշտարակից յուրաքանչյուր ժամը մեկ հնչում է Երևանի հիմնը՝ «Էրեբունի-Երևանը», այժմ նաև Երևանի վարչական շրջաններում են հնչելու մայրաքաղաքի հիմնի ղողանջները՝ 3-4 վայրկյան։ 

«Կարծում եմ, որ դա քաղաքի լավ կոլորիտ է, հետաքրքիր է, որ նման բան կա։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ ղողանջները մարդկանց խանգարում են, ժամը 7-ից հնչում են, լավ հումորն են կան այդ թեմայի վերաբերյալ։ Նույնիսկ Քիմ Քարդաշյանին են հարցրել, թե ինչ կարծիք ունի առավոտյան ժամը 7-ին արթնանալու մասին»,- ասաց Երևանի քաղաքապետը։