Բլոգեր Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

Բլոգեր Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

 MediaHub.am-ի հետ զրուցում Արդեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Միկա Բադալյանը մի քանի անգամ ունեցել է նախաինսուլտային վիճակ և տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտման։

«Երկու ամիս է, ինչ նա գտնվում է կալանքի մեջ մի հոդվածով, որով նախկինում ՀՀ-ում որևէ անձ երբևէ ազատազրկված չի եղել։ Եվ այս ամենի ներքո խիստ կասկածելի և անհասկանալի է կալանքի ժամկետի վերջին երկարացումը՝ 20 օր ժամկետով։ Սա ակնհայտ խոսում է այն մասին, որ Միկայի նկատմամբ իրականացվում է հստակ ու ակնհայտ քաղաքական հետապնդում»,- նշեց Արսեն Բաբայանը։