Ագրարային համալսարանի տարածքները` շինարարականին

Ագրարային համալսարանի տարածքները` շինարարականին

Ընդունելության քննությունների ձախողումից հետո սկսվել է ագրարային համալսարանի տարածքների մասնատման գործընթացը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Տերյան 74 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքի հինգերորդ հարկն արդեն փոխանցվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ագրարային համալսարանի այդ տարածքում տեղակայված աշխատասենյակներից աշխատակիցներին տեղափոխել են այլ տարածքներ:

Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել էինք Հայաստանի ազգային ագարարային համալսարանում առկա ուսուցման համակարգի ընդունելության խնդիրներին` նշելով, որ վերջին տարիներին, այսպես կոչված, «համալսարանական բարեփոխումների» ֆոնին, Ագրարայինում տխուր պատկեր է ստեղծվել. մի շարք կարևորագույն մասնագիտությունների համար դիմորդներ կա՛մ չկան, կա՛մ ընդամենը մի քանիսն են:

Այնուհետև ներկայացրինք այս տարվա ընդունելության պատկերները, որը եկավ հաստատելու այդ «բարեփոխումների», մեղմ ասած, անհաջողությունն ու դրա ստեղծած ցավալի հետևանքները: