Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի արտասահմանյան հյուրերին դիմավորելու համար

Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի արտասահմանյան հյուրերին դիմավորելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են:

Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:

Նշվածի համար ֆինասավորման աղբյուր է հանդիսանում 2022 թվականի պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդը: