ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում:Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

 

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

 

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։