Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ Է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել Է, ջրում հայտնվել Է 16 մարդ:

 

Փրկարարներին հաջողվել Է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետեւ եւս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: