«Մի կողմից կանանց իրավունքների ֆետիշացում է, մյուս կողմից աշխարհում դեռ կա կանանց հանդեպ բռնություն»․ Արեւիկ Ուդումյան
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է նարնջագույն բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի եւ սեւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արեւիկը խոսել է կանանց հանդեպ բռնության մասին։ «Մի կողմից կանանց իրավունքների ֆետիշացում է, մյուս կողմից աշխարհում դեռ կա (ու ոչ քիչ) կանանց հանդեպ բռնություն և որ ամենավատն է իրենց տներում՝ ամուսնու կողմից։ Հաճախ կանայք գաղտնի են պահում, լռում են այդ մասին։ Ի՞նչ եք կարծում` ձեր շրջապատի կանանց մեջ կան նման դեպքեր։ Լռո՞ւմ են», - գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերից մեկում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Արեւիկը սպիտակ բլուզ էր կրում՝ համադրելով բեժ տաբատի հետ։ Նա արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Սեր», - հրապարակումը կարճ մակագրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել ընտանիքի անդամներին․ «Գեղեցիկ» ընտանիք», «սեր եք»։