«Բաղձալին» վերադառնում է․ «Պողիկտոսը» կրկին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում է

«Բաղձալին» վերադառնում է․ «Պողիկտոսը» կրկին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում է

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։

Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի, երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի վերադարձը բեմահարթակ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով:

 

Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։ Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:

Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝ Պրիմադոնա ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/ միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/ ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/ ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/ Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/ Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/ Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

«Պողիկտոս»-ը  Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին։

 

Տեսանյութը՝ այստեղ։