Եթե սրանք մնան, «գործ տվող» Թոռնիկին սպասեք պետական որևէ պաշտոնում․ Բորիս Մուրազի

Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ավետիք Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը: Ասում եմ գործ տվող, քանի որ անգամ իրենց մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին ասում է եթե փող չկա մեջը ինչի պետք է անենք:
Այս նկարում էլ կողքին իր գործ տալու մեծ վարպետ, սենսեյ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն է:
Եթե սրանք մնան սպասեք Թոռնիկին պետական որեւէ պաշտոնում: Տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»: