Փաշինյանը շնորհավորում է «քաղաքացու օրվա» առթիվ, իսկ քաղաքացիների «քաղցր» խոսքերը ջնջվում են ուղերձի մեկնաբանություններից

Փաշինյանը շնորհավորում է «քաղաքացու օրվա» առթիվ, իսկ քաղաքացիների «քաղցր» խոսքերը ջնջվում են ուղերձի մեկնաբանություններից

Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել՝ «քաղաքացու օրվա» առթիվ։ Համանուն ուղերձը տեղադրվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրական օգտատերեր են, իրենց փոխադարձ «քաղցր» խոսքերն են շռայլում նրա հասցեին։ 

Հստակ երևում է, որ մեկնաբանությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան մեկնաբանւթյունները, որոնք երևում են ընթերցողի համար։ Հստակ է, որ ոչ դուրեկան մեկնաբանությունները ջնջվում են, որպեսզի ստեղծվի պատկեր, իբրև վարչապետին սիրողներն անհամեմատ ավելի շատ են։ Հստակ երևում է, որ գրեթե բոլոր դրական մեկնաբանությունները գրվում են կեղծ էջերի կողմից, որոնք հանրության մոտ հայտնի են ֆեյք անունով։ 

Այս պահին առկա է 39 մեկնաբանություն, այնինչ մեկնաբանությունների ընդհանուր թիվը 94 է։