Կարեն Գրիգորյանը հաղթել է շախմատի Իսպանիայի միջազգային մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հրաշալի արդյունք է գրանցել Իսպանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում տեղի ունեցավ Սիուդադ դե Մոստոլես արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 9 երկրների 169 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: