«Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խո՞ւմբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ». Ռոբերտ Հայրապետյան

«Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խո՞ւմբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրակամ փոփոխությունների հանձնաժողովի անդամների մտքերից.

«Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից:» Տ. Եգորյան

«Երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն կասեցումից հանել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը և քննելու համար նշանակել է օր: Ուստի ՍԴ կդիմենք Քոչարյանի գործի քննությունից հետո»: Է. Մարուքյան

«Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:» Դ. Իոաննիսյան

«Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել հոնորարները, բայց ՍԴ որոշումը գնդակ է, որ խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին» Ա. Սաքունց:
Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ:

Շարունակելի…»;