Lada Priora-ն բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40–ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Իջևան» բժշկական կենտրոն: