Դիվանագետներին տրամադրվող դրամական փոխհատուցումը կվերանայվի

Դիվանագետներին տրամադրվող դրամական փոխհատուցումը կվերանայվի

ՀՀ կառավարության հունվարի 20-ի նիստում գործադիր որոշում կայացրեց փոփոխություն կատարել օտար երկիր ծառայության մեկնող դիվանագետներին տրամադրվող փոխհատուցումը սահմանող որոշման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք սահմանում է, որ օտար երկիր ծառայության մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում: Դրա չափը սահմանող կառավարության որոշումն ընդունվել է 2014 թվականին և այդ սանդղակում այս ընթացքում փոփոխություն չի իրականացվել:

«Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինասական այլ գործոններով, բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին ու կենսամակարդակին: Ահա մենք այս նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել որոշման մեջ: Մեր առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը: Այս ծախսերը նախատեսել ենք պետական բյուջեում: Այն և՛ կառավարությունը, և՛ ԱԺ-ը հավանության են արժանացրել»,-նշեց Արարատ Միրզոյանը: