Նախապայման կա՞, որ չեք բավարարել․ Ագնեսա Խամոյան

Նախապայման կա՞, որ չեք բավարարել․ Ագնեսա Խամոյան

Երկու օր է, ինչ ընդդիմությունը առաջ է քաշում հարցադրումներ, որոնց այդպես էլ չի տրվում բովանդակային պատասխան։ Հարցնում ենք՝ ինչու է գաղտնի պրոցես ընթաել Թուրքիայի հետ բանագնաց նշանակելու մասով։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանը։ Գրում է yerevan.today-ը։

«Մենք Չավուշօղլուից ենք իմացել, որ Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ են իրականցվելու, որ ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացները առաջիկայում հանդիպելու են և այդ հանդիպումը կայացել է։ Երկու օր է փորձում ենք հականալ ինչ են քննարկել, որովհետև հաղորդագրության մեջ ասվում է, որ դրական և կառուցողական մթնոլորտում է անցել այդ հանդիպումը, իսկ դրա դառը փորձը մենք ունենք՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև դրական կառուցողական մթնոլորտում անցած բանակցություններ»,-ասաց Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ թուրքական մամուլում հրապարակվել է ճանապարհային քարտեզ, ըստ որի միչև հունվարի 20-ը աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ, պրոցեսն ընթանալու է երեք փուլով և ավարտվելու է մայիսին։

«Մայիս-հունիսին նախատեսված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, զրո արձագանք հայկական կողմից»,-ասաց Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։