Կրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին

Կրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին

Հունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։ Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը:

 

Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան:

Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: