Երևանն ու Անկարան պայմանավորվել են ապաքաղաքական երկխոսություն վարել. ՌԴ ԱԳՆ

Երևանն ու Անկարան պայմանավորվել են ապաքաղաքական երկխոսություն վարել. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են կառուցողական ու ապաքաղաքական երկխոսությունը վարել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:
 
«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի՝ շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվել են շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասված է հայտարարության մեջ։