Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով եւ քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ-ի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Նշենք, որ առաջադրված էր 3 թեկնածու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիլիթ Սարգսյանը, Երեմ Եսոյանը եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյան։