Այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու. Աշոտյանը՝ հայ-թուրքական գործընթացի մասին

Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այս գործընթացի կործանարար ռիսկերի շատ է խոսվել։
Ըսկ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տեքստերի կարեւոր տարբերությունը միայն ընգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու։
Դատեք ինքներդ»,-գրել է Աշոտյանն ու հրապարակել հայերեն, անգլերեն ու ռուսերեն տեքստերը: