Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը․ ի՞նչ են քննարկել

Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
