Մոսկվայում կայացել է Ռուբինյան-Ռուդենկո հանդիպումը

Մոսկվայում կայացել է Ռուբինյան-Ռուդենկո հանդիպումը
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
 
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։