Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։ Դրա փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով։ Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։
 
Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում ԳԼԽԱՎՈՐԸ երկրորդականից զանազանել»։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկում է տեղադրել Հհիսուս Քրիստոսի արձանը։