Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց

Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց

Նիկոլը մուռ է հանում այն մարդկանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ։ Այսօրհրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նման միտք հայտնեց ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝։

«Իր համար հիմա Ռազմիկ Դավոյան չկա։ Հուղարկավորման հանձնախումբ է ստեղծել, բայց եթե պանթեոնի հարց են բարձրացնում, այդ հարցում կհամարի, որ ինքը պարտվում է նույնիսկ մահացած Ռազմիկ Դավոյան մեծությանը։ Դա Ռազմիկ Դավոյանից վրեժ լուծելու իր միակ տարբերակն է, այն մարդուց, ով չի համաձայնվել Նիկոլի հետ»,- ասաց Սահակյանցը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ անվանի գրող Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողությունը, որին իշխանական գործիցներից որևէ մեկը ներկա չէր։