Համագյուղացու տնից չհրկիզվող պահարան էր գողացել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Համագյուղացու տնից չհրկիզվող պահարան էր գողացել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:


Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացան, որ բնակարանային գությունն արել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:

41-ամյա տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: