Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին․ Ղազինյան

Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին․ Ղազինյան
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Ալիևը կտրականապես հրաժարվում է ընդունել իր «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի պարզ պատճառով. նա Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ:
 
Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
 
Բայց դա միայն երազներում, քանի որ իրական կյանքում նույնիսկ չի համարձակվի ուղիղ նայել նրանց աչքերի մեջ և ոսկրային խորության վախ ունի ՀՀ նախկին նախագահներից:
 
Հ.Գ. Այն որ Ալիևը վերջին 44-օրյա պատերազմում ՉԻ ՀԱՂԹԵԼ, գիտեն աշխարհի բոլոր առաջատար հատուկ ծառայությունները, հետևաբար նաև այդ պետությունների ղեկավարները:
 
Իսկ այդ փաստը փոթորկում է խաղամոլ ադրբեջանցու փխրուն հոգին և ստիպում նրան հոխորտալ իր հորը ծնկի բերած ժողովրդի և նրա հաղթանակած առաջնորդների հասցեին ...»