Երևան, 28.Հունվարի.2022, 00:00
Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից․ Սեյրան Օհանյան (լուսանկարներ) Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյան Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը Աշոտ Մինասյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ․ Վարդևանյան Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Ալիևն ու Էրդողանը խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք-ադրբեջանական նախապայմաններին․ Անդրանիկ Թևանյան Իմ ունեցած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանն այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու բաժնում․ փաստաբան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին (տեսանյութ) ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել

Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:
***
32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո:
1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:
Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:
Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:
Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:
Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:
Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը» (https://www.gazeta.ru/science/2020/01/11_a_12905720.shtml...):
Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել:
Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները:
Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:
Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:
Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների:
Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:
Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:
Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:
Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն»:
 
Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը. «Քյոխ» Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարնա, իրենք նույն առյուծը․ Ղազինյան Ու՞ր էր գունավոր նասկիների սիրահար կապիկը. Գարեգին Պետրոսյան Մեր աղոթքն առ Աստված բարձրացրեցինք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար. Կաթողիկոս Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են. Գեղամ Նազարյան Դուք իրավունք ունե՞ք բանակի անունը տալու, վաղուց արդեն պետք է ինքնասպան լինեիք, պարտված խեղկատակ իշխանություն. Աստղ Գալեյան Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան Փա’ռք մեր հերոսներին. միասին կերտելու ենք նոր հաղթանակներ. «Հայաստան» դաշինք Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և հայկականության պահպանման հիմնաքարն է. Արթուր Թովմասյան Թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը․ ՀՅԴ ԳՄ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Լիահույս եմ, որ բանակը դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը. Ռոբերտ Քոչարյան Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ը և Niva-ն. վերջինը բախվել է քարերին և հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել է 362.5 միլիոնի Ավտովթար՝ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին Ռուբլու փոխարժեքը կրկին տատանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Հրդեհ Բագրատաշեն բնակավայրում ՀՀ իշխող կլանը թքած ունի ամեն ինչ կորցրած արցախցիների ապագայի վրա. Ավետիք Իշխանյան. Aysor.am «Հրապարակ». Չեղարկել են և՛ տոնը, և՛ Դիլիջանի հավաքը Ցեղասպանությունից հրաժարվելու, զինանշանը փոխելու հարցում որոշողը ՀՀ-ն է, և պրոցեսը, կարծես թե, գնում է․ Ստեփան Դանիելյան Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդ «Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելու «Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է «Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ «Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն Հայոց բանակը շտկելու է մեջքը, հաղթական համազարկը դեռ լսելու ենք․ Մամիկոն Ասլանյան Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Բանակի օրվա առթիվ Էրդողանն ԱԱԽ նիստում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ Ռուսաստանի ԱԳՆ-ում խոսել են հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի մասին Արցախի տնտեսվարող որոշ խմբերի համար էլեկտրաէներգիայի նոր սակագներ են սահմանվել, որոնք կգործեն մարտի 1-ից Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից․ Սեյրան Օհանյան (լուսանկարներ) Բրյուսելում մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները․ Արման Թաթոյան «Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խո՞ւմբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ». Ռոբերտ Հայրապետյան Կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ Էդգար Ղազարյան Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյան Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում․ «Փաստինֆո» Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խմբի հայտարարությունը Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին Բանակի հիմնադիրները չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական և պետական էլիտան խուսափելու է այդ օրը նշելուց. Վարդևանյան ԱԱԾ պահեստազորի սպաները՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան․ Մհեր Մկրտչյան Ասա՝ ով ա երկրիդ գերագույն գլխավոր հրամանատարը, կասեմ՝ ովքեր են քո բարձրաստիճան սպաները․ Արամ Գևորգյան Թուրքիայում սպասում են Փաշինյանին. Չավուշօղլու Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր (լուսանկարներ) Ինչու է Նիկոլն ընտրել թուրքական վեկտորը. 7or.am Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով (տեսանյութ) Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Արցախում Պուտինն ընդունել է Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը Խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա Քովիդով հիվանդների միայն 5-6 տոկոսն ունի հոսպիտալացման կարիք. նախարար Պատկերացրեք՝ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր․ Վրթանեսյան Իմ հարցը փակված է. Վահան Քերոբյան Փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն կթանկանա․ հայտնի է՝ որքան․ NEWS.am «Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի» Ու այս խայտառակ վիճակում նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30-ամյակը․ Արթուր Ղազինյան Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել Նարեկ Մանթաշյանի մեղադրանքն ամոթալի է առնավազն երկու բարոյական նկատառմամբ․ Կոչուբաև Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցը դարձել է 30-ից ավելի մեքենայի վթարի պատճառ (լուսանկարներ) ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Մեղադրանք է առաջադրվել 2020 թ. պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային․ ՔԿ Ով է Հայաստանի ապագա նախագահը. Արայիկ Հարությունյանի աղմկոտ անցյալը (տեսանյութ). News.am Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում. ՄԻՊ «Ժողովուրդ». Մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ «Փաստ»․ Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու հերթական քայլ Ռուբլու փոխարժեքը էժանացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Վանաձորում 16-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը գնդակն ուղարկում է ՔՊ-ի դաշտը «Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է «Փաստ». «Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները» «Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել «Փաստ». Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով «Հրապարակ». ՔՊ-ն եռօրյա հավաք է նախաձեռնել Դիլիջանում. Փաշինյանը կմասնակցի՞ Երևանում և 5 մարզում այսօր լույս չի լինի Դատավորն ապացուցեց, որ բոլորը չէ, որ վնսգտացող են. Աշոտ Մինասյանի որդի (տեսանյութ) Հովսեփյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքը Արմեն Դանիելյանն է քննելու