Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վարդան Տողանյանին հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։