Երևանում 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

Երևանում 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։